-
15.02.2017|
14:08
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է ինքը դառնալ վարչապետ և նոր Սահմանադրության ընդունումը հենց դրա համար էր։
-
15.02.2017|
14:07
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն տեղյակ չէ՝ արդյո՞ք մոտ ապագայում հնարավոր է Հայաստանի քաղաքացիների համար ևս ԵՄ երկրներ մուտքի վիզայի անհրաժեշտության չեղարկում, ինչպես եղավ Վրաստանի պարագայում: «Ամեն ինչ բանակցություններից է կախված»,- ասուլիսում ասել է դիվանագետը:
-
15.02.2017|
14:06
Այսօր ՀՅԴ-ն կհրապարակի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը և ռեյտինգային կարգով առաջադրվողների ցանկը:
-
15.02.2017|
14:02
Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
-
15.02.2017|
14:00
Փետրվարի 14-ին և լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 600 կրակոց:
-
15.02.2017|
13:56
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամլո քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը Ռուսաստանից ակնկալում է ՈՒկրաինայում հակամարտության դեէսկալացիա և Ղրիմի վերադարձ, հայտնում է Reuters-ը:
-
15.02.2017|
13:53
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը առաջին արտերկրյա այցն է իրականացնում ԳԴՀ՝ Բոնն քաղաք՝ տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը: Այցը նախատեսված է փետրվարի 15-17-ը:
-
15.02.2017|
13:49
ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակը պատրաստվում է միջսիրիական բանակցություններն սկսել փետրվարի 23-ին, սակայն չի բացառում, որ ամսաթվի տեղաշարժ կարող է լինել, հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին:
-
15.02.2017|
13:48
Կրեմլում կարծում են, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի հրաժարականն ԱՄՆ-ի ներքին գործն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
15.02.2017|
13:46
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները բանակցություններ կանցկացնեն մարտի 8-ին Փարիզում՝ ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: